Բրազիլացին կեղծել է իր մահը, որպեսզի տեսնի, թե ով է մասնակցելու իր հուղարկավորությանը, գրում է Oddity Central-ը։ Տղամարդու արարքը վրդովեցրել է ընկերներին եւ ընտանիքի անդամներին։
Հունվարի սկզբին Բալթազար Լեմոսը սոցիալական ցանցերում հաղորդագրություն էր հրապարակել սեփական մահվան մասին։ Հրապարակման նախօրեին տղամարդը հիվանդանոցի մուտքի մոտ արված լուսանկար է տեղադրել՝ դրանով իսկ բաժանորդներին ակնարկելով, որ առողջական խնդիրներ ունի։ Երբ բրազիլացու մահվան լուրն արագորեն տարածվել է, նրա ընկերները սկսել են իրենց ցավակցությունը հայտնել մեկնաբանություններում։ Ավելի ուշ մարդկանց հայտնել են հուղարկավորության օրն ու ժամը։
Լեմոսի ընկերներն ու ընտանիքը հավաքվել են իրենց հայրենի քաղաքի փոքրիկ մատուռում: Ինչ-որ պահի Բալթազարի ձայնը սկսել է խոսել նրա կյանքի մասին, իսկ ներկաներից ոմանք սկսել են լաց լինել։ Այնուհետեւ եկեղեցու դռները բացվել են, եւ բրազիլացին հայտնվել է հավաքվածների առջեւ։ Նա բացատրել է, որ ինքը կեղծել է իր մահը, որպեսզի տեսնի, թե ով է գալու թաղմանը:
Հուղարկավորության հյուրերը Լեմոսին մեղադրել են դաժանության մեջ, տղամարդն ինքը պատասխանել է, որ երբեք չի ցանկացել մարդկանց վիշտ պատճառել։