00:00:00

Մերիլին Մոնրոյի ժամացույցը վաճառել են 25 հազար դոլարով

01:44, 26 հունվար 2023 Ժամանց

Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) անցկացված աճուրդում վաճառել են դերասանուհի Մերիլին Մոնրոյին պատկանող ժամացույցը: Խոսքը Blancpain Cocktail Watch-ի մասին է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ինչպես հաղորդվում է Julien’s Auctions աճուրդների տան Twitter-ում, այն վաճառվել է 25 հազար դոլարով: Աքսեսուարի գնահատման արժեքը տատանվել է 8-ից մինչև 100 հա զար դոլար:

Ժամացույցը զարդարված է ադամանդներով: Ոմանց տվյալների համաձայն՝ դրվագազարդումը պատվիրել է Մոնրոն ինքը, ոմանց տվյալներով էլ՝ Մոնրոյի երկրպագուներից մեկը: Աքսեսուարի նոր տիրոջ անունը չի բացահայտվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր