Այդ շշի գնորդը եղել է իտալացի, նրա անունը չի նշվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Ֆրանսիայում 100 հազար եվրոյով վաճառվել է աշխարհում ամենաթանկ ռոմի շիշը, որն ստեղծվել է Ֆրանսիայի Clément ռոմի տան և Ֆիլիպ Տուռների ոսկերչական տան համագործակցությամբ,տեղեկացնում է France-Presse-ին:
Գործակալության տվյալներով՝ շիշը պատրաստված է Բակկարա մակնիշի բյուրեղապակուց և զարդարված է 18-կարատանոց ոսկով, ինչպես նաև չորս կարատ ադամանդներով: Շշի պարունակությունը 1966 թվականի Clément ռոմ է, որը նախկինում երբեք չի վաճառվել: Գոյություն ունի այդ ռոմի ընդամենը 40 շիշ: