00:00:00

Ոստիկանները քաշքշել են պատերազմի մասնակիցներին, կան բերման ենթարկվածներ. Թովմասյանը ահազանգում է

21:50, 23 հունվար 2023 Բլոգ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը «Ոստիկանները քաշքշում են պատերազմին մասնակից քաղաքացիներին, կան ապօրինի բերման ենթարկվածներ. ահազանգ» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան էջում. 

«Շուրջ մեկ ժամ է՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ նախկին պաշտպանության նախարարության շենքի դիմաց հավաքվել են 3000-ից ավելի քաղաքացիներ, ովքեր փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի վերջապես պատասխան տրվի, թե ինչի համար է Եղվարդի էլեկտրացանցը ՊՆ նախկին շենքի էլեկտրամատակարարումը դադարեցրել։

Այս ընթացքում ստացել եմ մի շարք ահազանգեր իրենց բողոքի ձայնը բարձրացրած քաղաքացիների իրավունքների խախտումների վերաբերյալ։

Առավոտյան գրություններ կհասցեագրեմ պատկան մարմիններին` բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերի, բողոքի ձայն բարձրացրած քաղաքացիների ներկայացրած պահանջների կապակցությամբ։

ՀՀ ոստիկանությունից պահանջում եմ զերծ մնալ անհամաչափ ուժի գործադրումից և ցանկացած գործողության դիմելիս առաջնորդվել քաղաքացու լավագույն շահով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր