00:00:00

Հասարակությանը իրենց փորձված մեթոդներով զբաղեցնելու գործիքը լավ է աշխատում․ Վարդանյան

19:43, 23 հունվար 2023 Բլոգ

Անսպասելի չէր, որ հունվարի 19-ի ողբերգությունից հետո, երբ իշխանությունները իրենց պահեցին, կարծես առանձնապես ոչինչ չի պատահել երկրում տրամաբանությամբ, և նույնիսկ, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, Իջևանի ռեստորաններից մեկում հասցրեցին քեֆ անել, պետք է հետևեր քրեական հետապնդումների քրոնիկոնը: Հանրությանը զբաղեցնել է պետք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

«Երկիրը ճգնաժամի հասցրած և իր անելիքը չիմացող իշխանությունը, որը, սակայն շատ լավ գիտի, թե ինչպես ևս մեկ օրով երկարաձգի իր գոյությունը, օրը լցրեց հերթական քրեական հետապնդման մասին հերթական լուրերով: Հասարակությանը իրենց փորձված մեթոդներով զբաղեցնելու գործիքը լավ է աշխատում:

Երբ 2018-ից նոր էր թափ հավաքում իրավական տեռորի, ռեպրեսիաների մեքենան, ես և շատերը զգուշացնում էինք վտանգավոր ծուղակի մասին: Զգուշացնում էինք, որ եթե համարժեք պատասխան չտրվի, ապա իրավական բեսպրեդելի մեխանիզմը բազմիցս է օգտագործվելու այս իշխանությունների կողմից: Ցավոք մենք չխուսափեցինք այդ ծուղակից, ռեպրեսիվ մեքենան անխափան աշխատում է»,- գրել է Վարդանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր