00:00:00

ԴՆԹ հետազոտությամբ հաստատվել է կացարանի հրդեհից զոհված զինվորի ինքնությունը

20:53, 21 հունվար 2023 Բլոգ

ԴՆԹ հետազոտության արդյունքում հաստատվել է հունվարի 19-ին Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած դիլիջանցի Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը: Այս մասին հայտնում են Դիլիջանի համայնքապետարանից։

«Սա ողբերգական ու անդառնալի կորուստ է, որի համար բոլորս ենք ցավում:

Խորապես հարգելով զոհվածի հարազատների վիշտը` մեր էջում Գոռ Մարտիրոսյանի մասին կհրապարակենք ճշտված տեղեկատվություն միայն ծնողների թույլտվությամբ»,-ասված է համայնքապետարանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր