Ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանը սոցցանցի իր էջում գրել է.
Մի ադրբեջանցի պատգամավոր իր հարցազրույցներից մեկում ասել էր` «մեր խնդիրը հայ ժողովրդին բարոյահոգեբանական առումով ոչնչացնելն է»։ Զինվորների ողբերգական մահվան հարցի համատեքստում ևս մեկ անգամ համոզվեցի, որ մեր ժողովրդին բարոյահոգեբանական առումով ոչնչացնելու հարցում առաջամարտիկ են ՀՀ իշխանությունն ու խոհրդարանական ընդդիմությունը, նրանց հարող լրատվականներն ու ֆեյքերը…
Տարրական ապրումակցում չկա, քաղաքական ամբիցիաները սպանել են ամեն ինչ։
Հ.Գ Այդ խայտառակ վիդեոն ամենաշատը ադրբեջանական տելեգրամ ալիքներն են տարածում։