00:00:00

Իշխանական քարոզչամեքենան կեղտոտ հարձակում է սկսել դասակի հրամանատարի նկատմամբ․ զգուշացնում եմ՝ նա իմ վստահորդն է

23:43, 20 հունվար 2023 Բլոգ

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայտնի այրված զորամասից իր հարցազրուցով հայտնի դարձած դասակի հրամանատարի վերաբերյալ կանխատեսել էինք, որ իշխանական քարոզչամեքենան պիտի կեղտոտ հարձակում սկսի: Բնականաբար կանխատեսել էինք նաև, որ դա անելու են իրենց ունեցած ամենակեղտոտ վարձկան լրատվամիջոցով:

Մեր կանխատեսումներն իրականացան: Նախ այդ վարձկանները փորձեցին դասակի հրամանատարին մեղսագրել ամենաէժան մեղադրանքները, որից հետո հարցազրույցի տեսանյութից վերցրեցին մի կտոր, որտեղ դասակի հրամանատարը խիստ հուզված է, հազիվ է զսպում ծայրահեղ էմոցիան և էժանագին մոնտաժով դա փորձեցին ներկայացնել հակառակ կողմից: Ի դեպ, դասակի հրամանատարի նկատմամբ ստորությունները ոչ միայն քարոզչական դաշտում են կատարում:

Բայց դրա մասին հերթով և ճիշտ ժամանակին: Իշխանության բոլոր վարձկաններին նախազգուշացնում եմ. ես հանդիսանում եմ դասակի հրամանատարի փաստաբանը և ցանկացած արարք, որը կվնասի կամ կարող է վնասել վստահորդիս՝ ստանալու է համարժեք, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի ծանր պատասխաններ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր