Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով․
«Երեկ երեկոյան բոլորս համախմբված էինք Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելու ազդեցիկ գործողություններ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջ դնելու համար Հայաստանի և Արցախի դեմ այս հարձակումներին։ Հապաղել չի կարելի։ Ժամանակն է անմնացորդ աջակցել մեր հայ դաշնակիցներին»:
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց հաջակցություն 120 հազար արցախահայերի ցույց էր կազմակերպվել։