00:00:00

52-ամյա պակիստանցին 60-րդ երեխան է ունեցել

20:41, 08 հունվար 2023 Ժամանց

Պակիստանի 52-ամյա բնակիչը, որը երեք կին ունի, հայտնվել է նորությունների վերնագրերում՝ ողջունելով իր 60-րդ երեխային և պնդելով, որ ցանկանում է ավելի շատ երեխաներ ունենալ, գրում է Oddity Central-ը:

Բելուջիստանի մայրաքաղաք Քվետայի բնակիչ Սարդար Ջան Մոհամմադ Խան Խիլջին շատ մեծ ընտանիք ունի և լիահույս է, որ այն կշարունակի աճել: Պակիստանցի բժիշկը, որը ղեկավարում է իր սեփական կլինիկան քաղաքում, 60-րդ երեխային՝ որդուն, անվանել է Խուշալ:

Տղամարդն ասել է, որ ցանկանում է նոր կին ունենալ և շարունակել երեխաներ ունենալ:

«Ես խնդրել եմ իմ բոլոր ընկերներին օգնել ինձ գտնել աղջիկ իմ չորրորդ ամուսնության համար»,- BBC-ին ասել է Սարդար Ջան Մոհամմադ Խան Խիլջին:

Չնայած 60 երեխայի հայր լինելուն, նա դեռևս հետ է մնում գանացի ֆերմեր Մզե Մուսա Հասահյանից, որն ունի 102 երեխա և 568 թոռ: Մյուս կողմից, պակիստանցին դեռ երիտասարդ է, ուստի կարող է հասնել գանացուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր