00:00:00

Արայիկ Հարությունյանը պետք է ստանձնի պատասխանատվություն և ուղիղ բանակցությունների մեջ մտնի Ռուսաստանի և Ադրբեջանի հետ

23:34, 07 հունվար 2023 Բլոգ

Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
 
Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է ստանձնի պատասխանատվություն և ուղիղ բանակցությունների մեջ մտնի Ռուսաստանի և Ադրբեջանի հետ:
Ինչու պետք է հենց պարոն Հարությունյանը լինի այդ բանակցողը.
ա/ նա ընտրվել Արցախի ժողովրդի կողմից,
բ/ նա Արցախի հող ու ջրի մարդ է, մասնակցել է երեք պատերազմներին, իսկ 2020-ին ստանձնել պատասխանտվություն,
գ/ նրա կերպարը, որպես ընտրված նախագահ, ընդունելի է, պետք է ընդունելի լինի Մոսկվայի և Բաքվի համար:
Կարող եմ կետերը շարունակել, բայց ուզում եմ այլ բան ընդգծել:
Եթե Արայիկ Հարությունյանը չստանձնի բանակցողի դեր, ինչը արել է 2020թ նոյեմբերի 9-ից հետո մի քանի առիթներով բանակցելով Բաքվի ներկայացուցիչների հետ, ապա Պուտին-Ալիև-Փաշինյան նոր հանդիպման ընթացքում պատասխանատվությունը և թղթերը դրվելու են Հայաստանի վարչապետի առաջ:
Այո, պարտությունից հետո ամենասարասափելին հենց բանակցություններն են, բայց իշխանություն, նշանակում է պատասխանատվություն:
Պարոն Հարությունյանը, հանուն Արցախի և հանուն Հայաստանի Հանրապետության, պետք է մտնի ծանր բեռի տակ:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր