00:00:00

Սա անթույլատրելի է, Արցախում դասերը չեն վերսկվի. Ժաննա Անդրեասյան

22:21, 07 հունվար 2023 Բլոգ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով Արցախի ուսհաստատություններում դասերը չսկսելու որոշմանը: Անդրեասյանը նշել է.

«Հունվարի 9-ից պետք է վերսկսվեր դպրոցների և մանկապարտեզների բնականոն աշխատանքը։ Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում մանկապարտեզները, դպրոցների նախադպրոցական խմբերն ու երկարօրյա խմբերը չեն գործի՝ սննդի մատակարարման անհնարինությամբ պայմանավորված։

Սա անթույլատրելի է և տասնյակ հազարավոր երեխաների հիմնարար իրավունքների խախտում։ Ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլերը՝ այս խախտումների մասին փաստերը համապատասխան միջազգային ատյաններին ներկայացնելու համար։ Միաժամանակ ձմեռային արձակուրդի ավարտից հետո՝ հունվարի 9-ից ապահովված կլինեն Հայաստանում գտնվող արցախցի երեխաների կրթության հնարավորությունները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր