00:00:00

Դարձել եմ Մասիս քաղաքաի Սուրբ Թադեոս եկեղեցու խաչքավորը,ինձ է հանձնվել օրհնված խաչը

01:07, 07 հունվար 2023 Բլոգ

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ ծննդյան և մկրտության հիշատակումն է։

 

 

Այսօր Սուրբ պատարագ է մատուցվել Հայաստանյայց Առաքելական եկեղեցիներում, որից հետո կատարվել է Ջրօրհնեքի կարգ, ինչը Տեր Հիսուս Քրիստոսի մկրտության խորհրդանիշն է։ Խաչը ջրի մեջ իջեցնելն էլ խորհրդանշում է Քրիստոսի մտնելը Հորդանան գետը:

 

Ջրօրհնեքի արարողության ժամանակ ընտրվում է նաև Խաչի քավոր, ով Սբ. Հովհաննես Մկրտչի խորհրդանիշն է:

Խաչքավոր ընտրվում են եկեղեցական համայնքի ամենատարբեր խավի մարդիկ, ովքեր տարվա ընթացքում իրենց զորակցությունն են բերում տվյալ եկեղեցու առաքելությանը, աջակցում են հոգևոր հովվին` կյանքի կոչելու նրա կողմից նախաձեռնած եկեղեցաշեն ծրագրերը:

 

Խորհրդանշական այս օրը դարձել եմ Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս  եկեղեցու խաչքավորը, և ինձ է հանձնվել օրհնված խաչը:

 

Աստված պահապան բոլորիս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր