00:00:00

Հավատքը զենքո՛վ են պաշտպանում. Սուրիկ Խաչատրյան

15:47, 06 հունվար 2023 Բլոգ

Սյունիքի նախկին. մարզպետ՝ Սուրիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

Նա ծնվեց՝ տալով ապրելու ու շարունակվելու հույսը, տալով բարության ու մարդասիրության այնպիսի չափաբաժին, առանց որի երբեմնի այս ավերակաված աշխարհում անհնարին կլիներ:
Քրիստոսի ծնունդով նոր ուժ և հավատք տրվեց մարդկությանը: Նրա գալուստով մենք էլ պիտի նորոգվենք: Մենք՝ հայերս, անկախ մեր գտնվելու կամ ապրելու վայրից: Առանց Հայաստանի չկա հայ... չկա հայություն ու հայոց պատմություն:
 
Երկու հազար և ավել տարիներ ողջ աշխարհին ավետվում է Քրիստոսի հրաշափառ Ծնունդը: Դարեդար հնչելով՝ չի լռում այս օրհներգությունը. «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»:
 
Թո՛ղ Տիրոջ Ծննդյան բարի Ավետիսը լույս բերի բոլորիս ընտանիքներին և խաչի նշանով պահպանի մեր երկիրը ,թող վերանան անջատող տարածություններն ու փակ դարպասները:
 
Հավատքը զենքո՛վ են պաշտպանում։
 
Քրիստոս ծնավ և հայտնեցավ։
Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։
Մեզ և ձեզ Մեծ Ավետիս

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր