00:00:00

Ընդդիմադիր դաշտի գործընկերներիս հորդորում եմ դաստիարակել, կամ չէ, ավելի ճիշտ՝ սանձել ձեր ստատուսչիկներին․ ԲՀԿ երիտթեւի ղեկավար

07:50, 05 հունվար 2023 Բլոգ

ԲՀԿ երիտթեւի ղեկավար Լիաննա Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Ընդդիմադիր դաշտի գործընկերներիս հորդորում եմ դաստիարակել, կամ չէ, ավելի ճիշտ՝ սանձել ձեր ստատուսչիկներին, հակառակ դեպքում Ձեր փոխարեն դա կանեմ՝ ինքս։
Որոշ դեպքերում հասկանում եմ, որ ձեր համար ոմանք մեկանգամյա օգտագործման համար են՝ չեն հանդիսանում ձեր թիմերի անդամները եւ միայն դա է պատճառը, որ զերծ եմ մնում թիրախավորել ձեր լիդերներին, ինչպես անում են ձեր ստատուսչիկները։
Եվ բացի դա, դուք լուրջ կարծու՞մ եք քաղաքական դաշտում ձեր գործը Ծառուկյան Գագիկի մասին խոսելնա՞, այն էլ այս իրավիճակու՞մ։
Չէ բայց դուք նորմա՞լ եք։
Դրա համար գնացի՞ք խորհրդարան։
Ժողովրդին խոստումներ տալով, խաբելով, քաղաքական դաշտում լուրջ ուժերին подножка տալով, վառեմ-փրթեմ-թափեմ վիճակների մեջ անցաք խորհրդարան, որ անգամ նիստերին չմասնակցե՞ք։
Բոլոր թիմերում լավ ընկերներ ունեմ ու շատերը կփաստեն, որ հաճախ անձնական նամակով եմ գրում, որ հավաքեն իրենց նազիր վեզիրներին ։
Հա, մի բան էլ))
Էդ նույն ստատուսչիկներին հորդորեք, որ ձեր լիդերի զոմբին ներկայանալուց բացի, մեկ էլ Ծառուկյանին երկիրը փրկելու կոչեր անելուց զատ մեկ մեկ կարող եք, կամ իշխանությանը քննադատել, կամ էլ մի չոփ ավելացնել էս երկրում։
Երկիրը փրկելու համար Ծառուկյանը լի՜քը բաներ՝ արելա ու անումա։
Իսկ հիմա ձեր պարապուրդի փաստից մարդկանց շեղելու համար, ոչ թե Ծառուկյանից խոսեք, այլ ձեր ռաՁիկալ ընդդիմություն ներկայացող պատգամավորներին հավաքեք մոլերից, գոնե այն ժամանակ երբ ԱԺ-ում նիստ է ընդանում։
Մի բան էլ ասեմ ու վերջ…
Ձեր լիդերի գովքն անելուց ու Ծառուկյանին քննադատելուց առաջ, հիշե’ք, որ ոչ մի իշխանության ժամանակ Ծառուկյանի պատգամավորի հետ, ոչ մեկ ռիսկ չի արել վատ խոսի կամ ձեռք բարձրացնի։
Իսկ ձեր լիդերին էնքան մեկ են իր պատգամավորները, որ ով հասցնում կամ նիստի ժամանակ ծաղրանքով (մեղմ ասած) սատկացնումա կամ քցում քացու տակ՝ բառիս ուղիղ իմաստով։
Հավաքեք Ձեզ, մի ստիպեք ջուր լցնեմ ոմանց ջրաղացին, որը չեմ ուզում։
Կրկնում եմ հավաքեք ձեր նազիր վեզիրներին ու զգուշացրեք, որ Ծառուկյանի ազգանունը զգույշ տան։
Հ.Գ անձնական կարծիք🙂

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր