00:00:00

«Արցախյան երրորդ պատերազմում զոհված Հայկազի խոսքերը քաղաքական հայի մանիֆեստն է»

15:56, 02 հունվար 2023 Բլոգ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը սոցցանցի իր էջում գրել է.

2020 թ. սեպտեմբերին 20-ամյա Հայկազ Մկրտչյանը գրել է այս տողերը.

«Էդ մի անգամ անելով չի: Պետք ա՝ պիտի մեռնես դրա համար: Չգիտեմ, մի օր դու կհասկանաս երևի: Եթե Ղարաբաղը չլինի, չես լինի դու, կամ մեր տունը: Կամ չէ՝ ու մեր տունը: Մեր մանկությունը, որտեղ որ անցել ա, էդ տեղը չի լինի: Կգան, ինչքան ում կուզեն կբռնաբարեն, կտանջեն: Ու եթե չլինի Ղարաբաղը, հետո Հայաստանի վրա են հարձակվելու: Կամ էդ վախտ սաղ, սաղ կկռվեն, որ չկորի Հայաստանը, կամ կթռնեն սաղ: Ու ու՞մ ա պետք տենց կյանքը: Դե եթե սաղ Ղարաբաղը կորցնելուց հետո պտի կռվեն, թող հիմա կռվեն: Ու չենք կորցնի Ղարաբաղը, մի բան էլ Ադրբեջանից եքա մաս կվերցնենք»։
Արցախյան երրորդ պատերազմում զոհված Հայկազի խոսքերը քաղաքական հայի մանիֆեստն է, որը հիմնված է իրական ինքնիշխանության ու մեր իրավիճակի սթափ գնահատականի վրա։
Մանիֆեստ, որը խոսքով ու գործով 100 տարի առաջ մեզ է փոխանցել այսօր՝ հունվարի 1-ին ծնված Գարեգին Նժդեհը։
Տարին ու կյանքը պետք է ապրել էս մանիֆեստը մտքում՝ նժդեհյան տեսլականով ու Հայկազի օրինակով։ Էդ դեպքում կլինի խաղաղություն։
Հաղթանակաների տարի պիտի լինի Շուշիում ու Հավերժական Հայաստանում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր