00:00:00

Իշխանությունը գնում է Հայաստանի ու Արցախի խաղաղ հանձնման ճանապարհով․ Տիգրան Աբրահամյան

07:16, 29 դեկտեմբեր 2022 Բլոգ

Հայաստանում իշխանությունը փորձում է դիրք ընդունել, թե մենք ինչ մեղավոր ենք՝ Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղության չեն գնում, իսկ մեր դաշնակիցն էլ ոչ միայն մեզ չի օգնում, այլ դրանց միացած ճնշումն է։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԺ պատագամավոր Տիգրան Աբրահամյանը։
 
«Իհարկե, իշխանությունը սրանով էլ չի սահմանափակում, ասում է՝ իսկ ի՞նչ լուծում է առաջարկում հավաքական ընդդիմությունը՝ խորհրդարանում և դրանից դուրս։
 
Հերիք չի պատասխանատվությունից փախչելու ճանապարհին բոլոր դերակատարներին թշնամացնում և մեր դեմ է տրամադրում, մի բան էլ՝ լուծումներն է փորձում հրել մնացածների վրա։
 
Այսինքն՝ իրենք իշխանություն ստանձնել են միայն ուտել/խմելու/վայելելու համար, իսկ երկրի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պետք է միջազգային հանրությունն ու հասարակությունը ապահովել։
 
Եվ ամենակարևորը՝ իշխանությունը ամեն գնով խուսափում է խոստովանել, թե ինչի այս 4.5 տարիների ընթացքում հասանք այս աղետին՝ պետությունը դրեցին «ռասկուլաչիտ» արեցին ու հիմա էլ թե՝ բա ինչ անենք, երկիրը ի վիճակի չէ պայքարելու դրա համար էլ գնում ենք Հայաստանի ու Արցախի խաղաղ հանձնման ճանապարհով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր