00:00:00

Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով արցախցի շուրջ 350 հիվանդ չի կարողանում պատշաճ բուժօգնություն ստանալ Երևանում. Թագուհի Թովմասյան

10:46, 27 դեկտեմբեր 2022 Բլոգ

Արցախը արտաքին աշխարհին և Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով շուրջ 350 հիվանդներ չեն կարողանում պատշաճ բուժօգնություն ստանալ Երևանում: 20 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում, որից 10-ը երեխաներ են:Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Թագուհի Թովմասյանը և հավելել.

«120 000 բնակչություն, այդ թվում՝ 30 000 երեխա, շարունակում է մնալ լիակատար շրջափակման մեջ: 400 տոննա սննդամթերք ու դեղորայք չի թույլատրվում հասցնել Արցախ:
Սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից, որը պետք է արժանանա միջազգային հանրության կոշտ արձագանքին և կանխարգելիչ քայլերի իրականացմանը»:

 

Աղբյուր` Փաստինֆո

 
facebook sharing button 
twitter sharing button 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր