00:00:00

Ադրբեջանը ՀՀ-ի դեմ տարածքային պահանջները բանակցային բաղադրիչից վերածում է ագրեսիայի նախապատրաստման. Տիգրան Աբրահամյան

10:39, 27 դեկտեմբեր 2022 Բլոգ

Մինչ Հայաստանի իշխանությունը հայտարարում է, թե պատրաստ է Ադրբեջանի հետ տարածաշրջանային ապաշրջափակման և սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթաց սկսելու, Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ ինստիտուցիոնալ բնույթ է ստանում «արևմտյան ադրբեջանի» պրոցեսը։

Ֆեյսբուքի իր էջում գրել է«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը.«Ի՞նչ է սա նշանակում: Ադրբեջանը հայտարարում է, որ ՀՀ ներկայիս տարածքը ևս պատկանում է Ադրբեջանին ու դրա վրա հայերն ապրում ու պետականություն ունեն «պատմական անարդարության» շնորհիվ։

 

Այս նոր գործընթացը չպետք է խառնել նախկինում Ադրբեջանի հնչեցրած այն հայտարարությունների հետ, երբ նշվում էր, որ օրինակ՝ Երևանը կամ Սևանա լիճը Ադրբեջանի պատմական հողերն են։
Ադրբեջանը ՀՀ-ի դեմ տարածքային պահանջները քարոզչական, բանակցային ճկունության բաղադրիչից վերածում է Հայաստանի նկատմամբ ագրեսիայի նախապատրաստման։

Այսինքն՝ Ադրբեջանն իր երկարաժամկետ նպատակներում ամրագրում է ՀՀ-ի նկատմամբ ամբողջական վերահսկողության հասնելը և պլանավորում է դրան հասնելու քաղաքական, իրավական, պատմական, ռազմական հիմքերի նախապատրաստումը»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր