00:00:00

Արցախի ժողովուրդը հուժկու հանրահավաքով վերահաստատեց իր հետևողական ու վճռական պայքարի կամքը. Արտակ Բեգլարյան

18:12, 25 դեկտեմբեր 2022 Բլոգ

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի ժողովուրդը հուժկու հանրահավաքով վերահաստատեց իր հետևողական ու վճռական պայքարի կամքը՝ չնայած բոլոր զրկանքներին ու մարտահրավերներին:

Երանի սեփական տանը պայքարողներին և շնորհակալություն նրանց անկոտրում կեցվածքի համար: Հավերժական պետականությանն ու Հայրենիքին արժանանում են պայքարող ազգերը:

ՀՊԱՐՏ ԵՄ ԱՐՑԱԽԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅՈՎ:
ՄԵՆՔ ԵՆՔ ԱՐՑԱԽԸ…

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր