00:00:00

Մենք պետք է րոպե առաջ պատերազմին պատրաստ լինենք. Պողոսյան

21:28, 24 դեկտեմբեր 2022 Բլոգ

Մենք պետք է րոպե առաջ պատերազմին պատրաստ լինենք։ Սա չի' նշանակում, թե հենց վաղը պատերազմ է սկսվելու, բայց նաեւ չի' նշանակում, որ պատերազմ չի լինելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը:

«Նախկինում ասել եմ, նորից ասեմ` Հայաստանի յուրաքանչյուր մարզպետ պետք է «գեներալ-նահանգապետի» գիտելիքներ, ուստի և` ֆունկցիաներ կատարեր։

Յուրաքանչյուր կորցրած հողակտորի համար պետք է խստագույն պատիժ սահմանվեր պատասխանատուներին։ Առաջին հերթին պատասխանատվություն պետք է կրեին քաղաքական պատասխանատուները, այնուհետև` ռազմական։

Եթե մենք սրանք արած լինեինք, այսօր Ադրբեջանի մինիսուլթան Ալիեւը այսպես կոչված «արևմտայն ադրբեջանի» մտավորականների հետ հանդիպման ժամանակ չէր հայտարարի, թե իրենք արդեն փոքր Սևանի ափին են։

Հայաստանը պետք է վերածվի բազմաշերտ պաշտպանական հանգույցի, դառնալով ազերի զինվորականների համար իսկական մղձավանջ, Ալիեւի համար` իշխանություն պահելու անհնար ու անհույս պայքար, իսկ Բախթիար փաշան Թուրքիա վերադառնալուց առաջ պետք է խոստովանի, որ «հայերի դեմ պատերազմն այլևս անհեռանկար է»։

Ու միայն այս դեպքում ևս մի քանի տասնամյակ կկարողանանք ապրել խաղաղության մեջ»,- գրել է Պողոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր