00:00:00

Կարծում եմ՝ պետք է վերադառնալ ժամանակին Տեր-Պետրոսյանի կողմից արված առաջարկությանը. Ստեփան Դանիելյան

18:24, 23 դեկտեմբեր 2022 Բլոգ

Ինչ կարող են անել նախկին նախագահները. Կարծում եմ, պետք է վերադառնալ ժամանակին Տեր-Պետրոսյանի կողմից արված առաջարկությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Նախկին նախագահները միասնական հայտարարություն պետք է անեն, որ այլևս իրենք չեն հավակնում իշխանության ու իրենց ռեսուրսներով, բայց ոչ կադրերով, աջակցեն նոր ֆորմատի ստեղծմանը, որից հետո սկսել ռեալ իշխանափոխության գործընթաց:

Պետք է հասկանան, որ իրենք տարանջատող, ոչ թե միավորող գործոններ են և իրենց անցյալի սխալներից մաքրվելու միակ միջոցը դա է:

Նոր ֆորմատում իրենք որևէ ազդեցություն ունենալուց պետք է հրաժարվեն: Իշխանափոխության տեխնիկան հարցերը, տակտիկան ու ստրատեգիան, քննարկման թեմաներ են, լուծումներ միշտ է կարելի գտնել:

Մեզ համար շատ կարևոր է մոտ կես տարի ժամանակ շահել, մինչև մեծ տարածաշրջանում նոր գործընթացներ սկսվեն ու այս ընթացքում անդառնալի կորուստներից խուսափենք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր