00:00:00

Շնորհավորում եմ Ձեզ՝ էներգետիկներին, մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա առթիվ․ Վարդանյան

15:17, 22 դեկտեմբեր 2022 Բլոգ

 
Գոռ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում․
 
 
Սիրելի Էներգետիկներ, առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ Ձեզ՝ էներգետիկներին, մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա առթիվ:
Պոլիտեխնիկական համալսարանը յուրահատուկ վերաբերմունք ունի էներգետիկների հանդեպ, քանզի այս մասնագիտական համայնքի ճնշող մեծամասնությունը մեր շրջանավարտներն են, մեր դեսպանները այս ոլորտում:
Ձեր դերը կրթության, գիտության և մասնագիտական աշխատանքում չափազանց մեծ է և կարևոր, քանզի դուք եք ապահովում մեր երկրի էներգետիկ համակարգի կայունությունը և ոլորտային կրթությունը:
Նաև ցանկանում եմ նշել, որ այսօր տոնվում է մեկ այլ նշանակալի իրադարձություն Հայաստանի էներգահամակարգի 119-ամյակը:
Շնորհավորում եմ բոլորիս, ովքեր այս օրը համարում են իրենց մասնագիտական տոնը։ Թող Ձեր նորանոր ձեռքբերումներ ծառայեն` ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և ի շահ մեր ժողովրդի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր