00:00:00

Ձեր ճակատներից 5.000 նահատակի ու հայրենիք հանձնողի մեղավորի կնիքը չի մաքրվելու երբեք.Էդուարդ Շարմազանովը՝ իշխանություններին

14:57, 20 դեկտեմբեր 2022 Բլոգ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է իշխանության ներկայացուցիչների՝ ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքներին.


«Եւ Շուշիի,եւ Հադրութի,եւ Լաչինի,եւ Գորիս-Կապան ճանապարհի ,եւ Սեւ լճի հանձնման պատասխանատուն ու մեղավորը դուք եք՝ կապիտուլյանտներ

 

Փաշինյանի ԱԽՔ պաշտոն զբաղեցնողն ասում է՝ Լաչինի միջանցքի պատասխանատուն Ռուսաստանն է։

Հայաստանից օկուպացված 150 քառ.կմ տարածքի պատասխանատուն էլ հո դուք էիք։

Բա ինչու՞ տվեցիք։

Սեւ լճի,Գորիս-Կապան 21 կմ ճանապարհի թշնամուն տալու պատախանատուն ո՞վ է։

Իսկ Բերձորի ու Աղավնոյի հանձնելու պատասխանատուն ո՞վ է։

Դուք եք..Նիկոլն ու դու,կապիտուլյանտներ։

Հ.Գ. Ձեր ճակատներից 5.000 նահատակի ու հայրենիք հանձնողի մեղավորի կնիքը չի մաքրվելու երբեք»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր