Եվրոպական խորհուրդը, Հայաստանի իշխանությունների հետ համաձայնեցված, որոշել է Վրաստանում գործող ԵՄ մոնիթորինգային առաքելությունից անցումային աջակցող խումբ ուղարկել Հայաստան` ապահովելու ԵՄ-ի իրազեկվածությունը անվտանգային իրավիճակի վերաբերյալ և ծրագրելու ու նախապատրաստելու ԸԱՊՔ քաղաքացիական հնարավոր առաքելության հաստատումը երկրում։ Այս մասին ֆբ-ի իր էջում հայտնել է Էդմոն Մարուքյանը` հղում անելով ԵՄ Խորհրդի մամլո ծառայությանը
Անցումային պլանավորման աջակցող խումբը կնպաստի Շառլ Միշելի միջնորդական գործունեությանը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում։