Արցախի կողմից կանանց եւ երեխաների հոծ խմբերը պետք է փորձեն երգելով ու պարելով, ոտքով եւ մեքենաներով բացել ճանապարհը, իսկ Հայաստանի կողմում էլ մնացած արցախաբնակները էլի պետք է նույնը փորձեն այս կողմից անել։ Նման դիտարկմամբ է հանդես եկել վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Քանի որ Լաչինի ճանապարհի փակման հետ կապված բոլորի մոտ ոնց որ թե կաթվածահար վիճակ ա, ես էլ բացի հրապարակային դաշտից այլ միջոց չունեմ տեղ հասցնելու այս կամ այն միտքը, ստիպված փորձեմ այստեղ կարճ գրել թե ինչ կարելի է փորձել անել ու դա պետք է արվեր ճանապարհը փակելուց հետո անմիջապես, ու ինչքան ժամանակ անցնի ու ուշացնես, կհայտնվեն ավելի վատ դիրքերում։
Իրենք օգտագործում են կանանց եւ երեխաների գործոնը, փորձելով այդ ամենը ներկայացնել որպես հասարակական խաղաղ ընդվզում, դու էլ պետք ա նույնը անես, քանի որ ցավոք փաստացի պետականություն էլ չունես։ Արցախի կողմից կանանց եւ երեխաների հոծ խմբերը պետք է փորձեն երգելով ու պարելով, ոտքով եւ մեքենաներով բացել ճանապարհը, իսկ Հայաստանի կողմում էլ մնացած արցախաբնակները էլի պետք է նույնը փորձեն այս կողմից անել։ Ու նորից հիմնականում կանայք եւ երեխաները, ոնց որ իրենք են բերել կանայք եւ երեխաներին։ Նույն կերպ պետք է հավաքել Արցախի տարածքում Հադրութի բնակչությանը ու քայլելով, նորից օգտագործելով կանանց եւ երեխաների ֆակտորը փորձել անցնել Հադրութ, նույն իրենց ձեւերով, երգով պարով, թեյախմությամբ ու լրագրողների հետ միասին։
Իհարկե կլինեն բախումներ, կարող ա լինի նաեւ արյունահեղություն ու դիակներ, բայց սա այս պահին միակ տարբերակն փորձելու հասնել ճանապարհի բացմանը, որ դրսի պատասխանատուները դիմեն ավելի կտրուկ միջոցների, որպեսզի խուսափեն իրավիճակը քաոսային դառնալուց։ Այլ պարագայում, ինչպես երկու օր է բացատրում եմ, ադր///ցիները էլ կամավոր այդ ճանապարհը չեն բացի, մինչեւ հայկական կողմերը չկատարի կամ առնվազն երաշխավորված չպարտավորվի կատարել իրենց ուզածը։ Վաղը իրենք կարող ա արդեն հազարներ բերեն այդ ճանապարհի վրա, խելքի ու կամքի եկեք...»։