00:00:00

Այս պահի դրությամբ 120 հազարից ավել քաղաքացի փաստացի շրջափակված գերության մեջ է, բայց Արցախը միասնական է, վճռական՝ ապրելու իր հողում, իր հայրենիքում

16:20, 12 դեկտեմբեր 2022 Բլոգ

Չնայած, որ այս պահի դրությամբ 120 հազարից ավել քաղաքացի փաստացի շրջափակված գերության մեջ է, բայց Արցախը միասնական է, վճռական՝ ապրելու իր հողում, իր հայրենիքում: Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Այսօր առավոտյան 10:30-ից Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակ է Ադրբեջանի կողմից:

Շարունակական կապի մեջ եմ Արցախի իշխանությունների, Մարդու իրավունքների պաշտպանի, ճանապարհին մնացած հայաստանցի և արցախցի մեր հայրենակիցների հետ:

Քիչ առաջ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ կրկին խոսեցի, ով վստահեցրեց, որ անզիջում են և Ադրբեջանի որեւէ պահանջ չեն կատարելու: Չնայած, որ այս պահի դրությամբ 120 հազարից ավել քաղաքացի փաստացի շրջափակված գերության մեջ է, բայց Արցախը միասնական է, վճռական՝ ապրելու իր հողում, իր հայրենիքում:

Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում»,- գրել է Թովմասյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր