00:00:00

Առաջիկայում ադրբեջանական նոր սադրանքների հավանականությունն աճելու է. պետք է պատրաստվել Ադրբեջանի ճնշումներին. Տիգրան Աբրահամյան

07:23, 12 դեկտեմբեր 2022 Բլոգ

Ադրբեջանից բավականին նյարդային հայտարարություններ են հնչում, ինչը կապված է նախօրեին Արցախում տեղի ունեցած միջադեպի հետ, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Ադրբեջանում ծանր են տարել արցախցիների արգելքը՝ հանքարդյունաբերական ընկերություններում մշտադիտարկում անելու և Արցախում ազատ տեղաշարժ իրականացնելու առնչությամբ։

Ճի՛շտ է, արգելքը իշխանության մակարդակով չի իջեցվել և դա Արցախում ապրող մեր հայրենակիցների ջանքերով է եղել, սակայն այս պահին փաստ է, որ Ադրբեջանը վերահսկողություն իրականացնելու իր նպատակները չի իրացրել։

Ստեղծված իրադրությունը հուշում է, որ առաջիկայում ադրբեջանական նոր սադրանքների հավանականությունն աճելու է, որը կարող է դրսևորվել և՛ շփման գծում, և՛ քաղաքական մակարդակում, չի բացառվում, որ 2 մակարդակում՝ զուգահեռ։Այլ տարբերակ չկա, պետք է պատրաստվել Ադրբեջանի հաջորդող ճնշումներին և սա միայն Արցախի ու Արցախի իշխանությունների խնդիրը չէ», - Facebook-ում գրել է ընդդիմադիր պատգամավորը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր