00:00:00

ԵՄ-ն «ջանք ու եռանդ» չի խնայում, որպեսզի նվազեցնի ռուսների և իրանցիների ազդեցությունը տարածաշրջանում.Արման Աբովյան

18:42, 10 դեկտեմբեր 2022 Բլոգ

Եվրոպական Միությունը «ջանք ու եռանդ» չի խնայում, որպեսզի ապահովվի իր համար էնեգակիրների նոր լոգիստիկ ուղիներ և նվազեցնի ռուսների և իրանցիների ազդեցությունը տարածաշրջանում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը.

«Թուրքիան շատ բան ունի առաջարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ կարգավորմանն աջակցելու համար, գրել է Տոյվո Կլաարը Twitter-ում Ստամբուլում Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպելուց հետո։

 

Պետք է ինչ որ մի կերպ հասցնել այս երջանիկ եվրոպացուն, որ հայերը մինչև «կոկորդ» կուշտ են թուրքերի օգնությունից Ադրբեջանի հետ հարաբերությունների «բարելավման» առումով։

Մենք երբեք չենք մոռանա թուրք հատուկ ջոկատայաիններին, որոնք լցված «սիրով» մեր հանդեպ, հաճույքով գնդակահարումեին հայ տարեցներին, կանանց, երեխաներին։

Թուրքական հայերի հանդեպ «սիրո» տարատեսակ արտահայտությունների ցանկը կարելի է անվերջ շարունակել ։

Այս պարագայում պետք է հասկանալ ,որ Եվրոպական Միությունը «ջանք ու եռանդ» չի խնայում, որպիսի ապահովվի իր համար էնեգակիրների նոր լոգիստիկ ուղիներ և նվազեցնի ռուսների և իրանցիների ազդեցությունը տարածաշրջանում։
Թե հետո կմնանք մենք՜, թե չենք մնա ,դա ոչ մի նշանակություն չունի եվրոպցիների համար։

Այլ կերպ մեկնաբանել այս «եվրոհիմարությունը» չի ստացվում»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր