00:00:00

Ստեղծեք քաղաքական ճգնաժամ, վայր դրեք մանդատները. Արթուր Համբարձումյան

19:49, 08 դեկտեմբեր 2022 Բլոգ

Փաշինյանն Նիկոլն օֆիցիալ ընդունել է, որ Շուշին՝ ադրբեջանական Շուշա քաղաքն է: Հետո նա պարլամենտի ամբիոնից նաև արդարացրել է՝ Շուշին ադրբեջանական կողմին դավադրաբար պարտվելը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է կառավարման մասնագետ Արթուր Համբարձումյանը:

«Փաշինյան Նիկոլը չի հերքել այն տեղեկությունը, որ մինչև 2020 թվականի սեպտեմբերը, այսինքն երկու տարի շարունակ՝ սեպարատ բանակցություններ է վարել, հակահայկական պայմանավորվածություններ է ձեռք բերել Ադրբեջանի ղեկավարի հետ:

Փաշինյան Նիկոլը, մի քանի անգամ, հրապարակայնորեն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ:

Գորիս-Կապան ՝ ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից օկուպացված հատվածը մի անգամ չէ, որ փաշինյանական դեպուտատները համարել են Ադրբեջանի մաս:

-Մենք ևս ֆինանսապես օգնել ենք , որ Փաշինյանը գա իշխանության,-պատերազմից առաջ հայտարարում էր Ադրբեջանի նախագահը:

Տեղեկություններ կան, որ Փաշինյանի արտգործոց նախարարը համագործակցել է թուրքական հատուկ ծառայությունների հետ: Լրջագույն կասկածներ կան, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցության փորձ եր են ունեցել ՝ Փաշինյան Նիկոլը, Ռուբեն Ռուբինյան, Արմեն Գրիգորյանը, Արայիկ Հարությունյանն ու բարձր պաշտոններ զբաղեցնող տասնյակ այլ պաշտոնյաներ:

Փաշինյան Նիկոլն ամեն ինչ արել է, որ 44 օրյա պատերազմը չդադարի: Նա մերժել է ՌԴ նախագահի՝ Ադրբեջանի ղեկավարի հետ համաձայնեցրած առաջարկությունները, անտեսել է ՀՀ ԶՈւ-երի հրամանատարության հորդորը պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Բոլոր հիմքերը կան պնդելու համար, որ հենց նա է խախտել՝ հոկտեմբերի 10-ի հրադադարը: Պատերազմից հետո նա չի հրապարակել զոհերի ամբողջական ցուցակը, միտինգ է կազմակերպել զոհված տղերքի շիրիմների կողքը:

Մենք գործ ունենք դավաճան, ամոռալ Սամոդուռի ու փողի համար շուրջ բոլորը հավաքված անհայրենիք մանկլավիկների հետ:

Ու այս ամենի ֆոնին, ընդդիմություն կոչվածը պարլամենտ է բերում պրոհայկական ինչ -որ նախագիծ ու զարմանում, զայրանում, որ Փաշինյան Նիկոլը այդ փաստաթղթին դեմ է քվեարկել:

Վայր դրեք ձեր մանդատները:

Ստեղծեք քաղաքական ճգնաժամ ու լեգիտիմության հետ կապված խնդիրներ»,- գրել է Համբարձումյանը:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր