00:00:00

Այդ օրը Լենինականում 12 երեխա ծնվեց.Փաստ է, բնության արհավիրքն անզոր էր կյանքի ընթացքը կասեցնելու.Արմեն Մուրադյան

13:01, 07 դեկտեմբեր 2022 Բլոգ

34 տարի առաջ՝ ժամը 11:41-ին, Հայաստանը ցնցվեց ավերիչ երկրաշարժից...Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«․․․Երկրաշարժից անցել է 34 տարի... Ուզում եմ ևս մեկ անգամ հիշենք բոլոր բուժաշխատողներին, ովքեր պատվով անցան այդ սարսուռի միջով...
«Այդ օրը Լենինականում 12 երեխա ծնվեց»,- պատմում է բժիշկներից մեկը:

Փաստ է, բնության արհավիրքն անզոր էր կյանքի ընթացքը կասեցնելու: Ու մինչ շատերը փնտրում էին կորցրած հարազատներին, սգում մահացածներին, արդեն դեկտեմբերի 7-ի երեկոյան քարի ու բետոնի բլուրների վերածված Գյումրում նոր կյանքեր էին լույս աշխարհ գալիս ու ապացուցում, որ կյանքը շարունակվելու է»,-գրել է նա:

Աղբյուր` Փաստինֆո

 
facebook sharing button 
twitter sharing button 
sharethis sharing button 
email sharing button 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր