00:00:00

Հարց ՀՅԴ-ին․ Երբ նրան ընդունում էիք ՀՅԴ շարքերը, նա ի՞նչ կարծիքի էր Արցախի մասին․ Իշխանյան

18:37, 05 դեկտեմբեր 2022 Բլոգ

Կարդում ես քպ-ական «գործիչների» մեկնաբանությունները Արցախի հարցով ու ․․․ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Օրինակները շատ-շատ են․ Մարիա Կարապետյան, Հովիկ Աղազարյան, Վիգեն Խաչատրյան և մնացած բոլորը։

Պատկերացնում եմ, թե այս ամենը կարդալով, ինչպես են հրճվում ադրբեջանցիներն ու հռհռում մեզ վրա։

Խնդրանք իրենց անկախ կամ ընդդիմադիր համարող լրատվամիջոցներին․ Արհամարհեք և այլևս երբեք հարցազրույց, կարծիք մի հարցրեք այդ ողորմելի-դավաճաններից։ Նրանց «կարծիքները» հրապարակելով, դուք ակամայից նույնպես ջուր եք լցնում թշնամու ջրաղացին։ Առանց այդ էլ նրանց գովազդում են Հ1-ը, Ֆակտորը, Ազատությունը և այլ մերձիշխանական քարոզչամիջոցներ։

Հ․Գ․ Հարց ՀՅԴ-ին․ Երբ Հովիկ Աղազարյանին ընդունում էիք ՀՅԴ շարքերը, նա ի՞նչ կարծիքի էր Արցախի մասին։ Իսկ հետո՞, երբ հեռացավ, նրան ներեցի՞ք․․․»,- գրել է Իշխանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր