00:00:00

Ադրբեջանն այսօր փակել էր Արցախ-Հայաստան միակ ճանապարհը պահանջելով ապահովել ադրբեջանցի "փորձագետների խմբի" ազատ մուտքը Արցախի հանքերի տարածք․ Աղաբաբյան

20:01, 03 դեկտեմբեր 2022 Բլոգ

Ադրբեջանն այսօր փակել էր Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ առաջ քաշելով 2 հիմնական պահանջ՝

«ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԹՈՒՐՔԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՓԱԿԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԸ

Ադրբեջանն այսօր փակել էր Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ առաջ քաշելով 2 հիմնական պահանջ՝

1․ փակել Դրմբոնի պղինձ-ոսկու և պղինձ-մոլիբդենային հանքավայրերը,

2․ ապահովել ադրբեջանցի "փորձագետների խմբի" ազատ մուտքը Արցախի հանքերի տարածք՝ օգտակար հանածոների "ապօրինի շահագործման" "հետաքննություն և մշտադիտարկում" իրականացնելու։

ԻՆՉՈՒ՞։

1․ Դրմբոնի պղինձ-ոսկու և պղինձ-մոլիբդենային հանքավայրերը, որոնք ընդգրկում են Մարտակերտի շրջանի Վարդաձոր, Ճանկաթաղ եւ Ներքին Հոռաթաղ գյուղերը, շահագործում է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն։ Արցախի ՀանրապետությանՊետական եկամուտների կոմիտեի 2021 թ․ տվյալներով՝ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն առաջին 300 խոշոր հարկ վճարողներ ցուցակում առաջինն է, որի՝ պետբյուջե վճարած հարկերը 4-5 անգամ գերազանցում են 2-րդ տեղում գտնվող ընկերության վճարած հարկերը, իսկ գումարային առումով մոտավորապես հավասար են 2-15-րդ տեղերում գտնվող ընկերությությունների վճարած հարկերին միասին։ 2022 թ․ տվյալները դեռ չկան, սակայն վստահաբար կարելի է ասել, որ նույն պատկերն է լինելու նաև այս տարի։ Այսինքն՝ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն Արցախի տնտեսության լոկոմոտիվն է, առաջատարը։

Պղինձ-ոսկու և պղինձ-մոլիբդենային հանքավայրերի փակումը նշանակում է Արցախի տնտեսության ողնաշար հանդիսացող ընկերության գործունեության դադարեցում, ինչն իր հերթին բերելու է Արցախի տնտեսության կոլապսի։ Ասել է, թե այսկերպ Ադրբեջանը փորձում է Արցախը կանգնեցնել տնտեսական աղետի առաջ, զրկել գոյատևելու հնարավորությունից։

2․ Տևական ժամանակ է՝ Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ասում են, որ Հայաստանից ռեպարացիա՝ ռազմատուգանք են պահանջելու՝ այսքան տարի "Ղարաբաղի օկուպացիայի ու շահագործմնա համար"։ "Օգտակար հանածոների ապօրինի շահագործման հետաքննություն և մշտադիտարկում" իրականացնելու համար Արցախի հանքավայրեր ադրբեջանցի "փորձագետների խմբի" ազատ մուտքի պահանջը փաստում է, որ Ադրբեջանը լրջորեն հետամուտ է Հայաստանից ռազմատուգանք պահանջելու հարցում և խոսքերից արդեն անցել է գործուն քայլերի»։

Աղբյուր` Փաստինֆո

 
facebook sharing button 
twitter sharing button 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր