00:00:00

Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանը կմնան ազատության մեջ. նրանց ազատ արձակելու որոշման դեմ դատախազի բողոքը մերժվել է

17:30, 30 նոյեմբեր 2022 Բլոգ

ՀՅԴ երիտասարդ գործիչներ Տարոն Մանուկյանի և Գոռ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու որոշման դեմ Շիրակի մարզի Դատախազության ավագ դատախազի հատուկ վերանայման բողոքը մերժվել է, նրանք կմնան ազատության մեջ, տեղեկացրել է փաստաբան Աբգար Պողոսյանը։

«Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Դատավոր Մնացականյանի, մերժել է Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի հատուկ վերանայման բողոքը, որը բերվել էր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Տարոն Մանուկյանի և Գոռ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու որոշման դեմ: Այսպիսով, վերջիններս կշարունակեն մնալ ազատության մեջ»,- սոցցանցի իր էջում գրել է փաստաբանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր