00:00:00

Թեհրանի Հայոց թեմի Առաջնորդն ընդունել է Արթուր Վանեցյանին եվ Վարդան Ոսկանյանին

23:48, 26 նոյեմբեր 2022 Բլոգ

Նոյեմբերի 19-ին Թեհրանի Հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանն իր գրասենյակում ընդունել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին եւ ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանին:

Սրբազան Հայրը ջերմորեն ողջունել է հյուրերին եւ հաջողություն մաղթել Իրանում իրենց առաքելությանը եւ վստահեցրել, որ իրանահայությունն ամբողջական հանձնառությամբ կանգնած է հայրենիքի կողքին՝ ի պաշտպանություն նրա եւ Արցախի:

Արթուր Վանեցյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սրբազան Հորը եւ հույս հայտնել, որ հնարավոր կլինի բարելավել մեր հայրենիքի ներկա իրավիճակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր