00:00:00

Չգիտեմ՝ դեռ ինչքան պիտի մեր աղջիկներին ասենք ու անընդհատ կրկնենք, որ իրենք ամեն ինչ կարող են.Ժաննա Անդրեասյան

21:06, 26 նոյեմբեր 2022 Բլոգ

Դպրոցի ղեկավարման իրավունքի՝ հավաստագրման համար դիմած կանանցից մեկը պատասխանել-վերջացնելուց հետո ասաց՝ բայց դե ճիշտը այն է, որ դպրոցի տնօրենը տղամարդ լինի։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Չգիտեմ՝ դեռ ինչքան պիտի մեր կանանց ու աղջիկներին ասենք ու անընդհատ կրկնենք, որ իրենք ամեն ինչ կարող են ու բոլոր աշխատանքներն էլ իրենց համար են, եթե ուզում են դրանով զբաղվել։ Հատկապես կրթության ոլորտում անհրաժեշտ է, որ գիտակցենք մեր խոսքերի ազդեցությունը երեխաների վրա, ինքներս այդ կարծրատիպերով չառաջնորդվենք և նրանց մեջ չսերմանենք՝ հենց սկզբից դռներ փակելով մեր աղջիկների համար»,-նշել է նա։

Աղբյուր` Փաստինֆո

 
facebook sharing button 
twitter sharing button 
sharethis sharing button 
email sharing button 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր