00:00:00

Այս և հորս այլ օպերացիաների մասին գիրք եմ գրում, որում բացառիկ մանրամասներ կան Խորհրդային Հայաստանի հատուկ ծառայության գործունեության մասին.Սարգսյան

12:33, 26 նոյեմբեր 2022 Բլոգ

Ցանկանում եմ ազգային հերոս Մ. Մելքոնյանի մասին մի պատմական կեղծ «տեղեկություն» հերքել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Այն է՝ «Ավոն «ЦРУ»-ի գործակալ է եղել:» Այդ նպատակով հրապարակում եմ հետևյալը:

 

«Մ. Մելքոնայնի հետ երկարատև և մանրակրկիտ աշխատանքի արդյունքում, համադրելով փաստերն ու տեղեկությունները, ինչպես նաև այլ նյութեր հայթայթելուց և դրանց վերլուծության արդյունքում Արմենն իր ղեկավարի հետ եկան մեկ միասնական եզրակացության․ «Մ. Մելքոնյանը որևէ կապ չի ունեցել ամերիկյան հետախուզական մարմինների հետ»։

Հիմա հարց կառաջանա, թե ով է Արմենը, ինչ տեղեկություն է սա և ինչ կապ ունեմ ես այս ամենի հետ:
Բացատրեմ.

Արմենը հայրս է՝ Խորհրդային Հայաստանի պետանվտանգության կոմիտեի հակահետախուզության հետո նաև հետախուզության աշխատակիցը, ում 1989թ հանձնարարված էր հույժ գաղտնիության պայմաններում Մ. Մելքոնյանին Երևան տեղափոխելու, նրա անվտանգությունն ապահովելու գաղտնի օպերացիան:

Տեքստն այն զեկուցագիրն է, որ հետագայում պատրաստվել և զեկուցվել է պետության ղեկավարությանը:

Կեղծիքը, թե նա կապ ունի ամերիկյան հատուկ ծառայությունների հետ շրջանառել է Լուբյանկան՝ հիմք ընդունելով իր «մերձավորարևելյան աղբյուրների տեղեկությունները»:

Ես այս ամենի հետ կապ ունեմ այնքանով, որ այս և հորս այլ օպերացիաների մասին գիրք եմ գրում, որում բացառիկ մանրամասներ կան Խորհրդային Հայաստանի հատուկ ծառայության գործունեության մասին»,-գրել է Սարգսյանը:

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր