Իսպանացի գիտնականները դերասան և մարտարվեստի վարպետ Բրյուս Լիի մահվան պատճառ են անվանել չափից շատ ջուր խմելը։ Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Clinical Kidney Journal-ում։
Փորձագետները վերլուծել են աստղի սովորությունները, նրա հարազատների ցուցմունքները և դիահերձման արդյունքները և ցույց են տվել, որ մահը տեղի է ունեցել ուղեղային այտուցի հետևանքով։ Մադրիդի Ինքնավար Համալսարանի գիտնականները՝ Պրիսցիլա Վիլալվասոյի գլխավորությամբ, կարծում են, որ դա պայմանավորված է հիպոնատրեմիայի՝ մարմնում հեղուկի կուտակմամբ, ինչը հանգեցնում է արյան մեջ նատրիումի քանակի կտրուկ նվազմանը մինչև կրիտիկական մակարդակի: Այս վիճակը կարող է առաջանալ հիվանդությունների կամ չափից շատ ջուր խմելու պատճառով:
Գիտնականները նշել են, որ Լին օգտագործել է մարիխուանա, ինչը կարող է նպաստել ծարավի ավելացմանը։ Բացի այդ, դեղատոմսով դեղերը, երիկամների սուր անբավարարությունը և ծանր ֆիզիկական ակտիվությունը կանխել են օրգանիզմից հեղուկի դուրսբերումը, նշում են մասնագետները։
Բրյուս Լին մահացել է Հոնկոնգում, 1973 թվականի հուլիսի 20-ին։