00:00:00

Հայկ Մարությանը Կրեմլի համերգասրահում հանդես կգա «Քաղաքապետը» մոնո-ներկայացմամբ

13:51, 18 նոյեմբեր 2022 Բլոգ

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 10-ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատի համերգասրահում հանդես կգա իր՝ «Քաղաքապետը» մոնո-ներկայացման։ Այս մասին հայտնել է Մարությանն իր ֆեյսբուքյան էջում։

«Ռուսաստանում  ապրող սիրելի հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ ձեզ, որ դեկտեմբերի 10-ին, Մոսկվայի Կրեմլի պետական պալատի համերգասրահում տեղի կունենա իմ՝ «Քաղաքապետը» մոնո-ներկայացման  ռուսաստանյան պրեմիերան: Սկիզբը՝ ժամը 18:00-ին: Սիրով սպասում եմ մեր հանդիպմանը:

Հ.Գ. Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում, ինչպես նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում կայանալիք ներկայացումների մասին տեղեկատվությունը կհրապարակվի ժամկետների վերջնական հաստատումից հետո»,- նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր