44-օրյա պատերազմի մասնակից Նարեկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր 24 News/Blog-ից տեղեկացա, որ Պատշտպանության նախարարությունը մի ծրագիր է ստեղծել՝ որտեղ բոլոր վիրավորված զինվորներին հոգևորականների միջոցով ուղարկում են Երուսաղեմ, այն պատճառով որ իրենց հոգեկան վիճակը բարելավի։ Տեսնելով այդ հրապարակումը անչափ ուրախացա և մտածեցի վերջապես սկսել են մեր երկրում գնահատել պատերազմով անցած և վիրավորում ստացած զինվորներին։
Այնուհետև մի քանի րոպե հետո զանգահարեցի Պաշտպանության նախարարություն և հայտնեցի, որ ես էլ եմ մասնակցել 44-օրյա պատերազմին, ծառայել եմ Որոտանում և վիրավորում ստացել Ջրականում հոկտեմբերի 5-ին և ցանկանում եմ ինձ նույնպես ներառեն այդ ծրագրում։ Իրենց պատասխանն ինձ զարմացրեց, ասացին որ «մենք ենք որոշում թե ում ուղարկենք և այլ մանրամասներ չենք կարող ասել»։
Եվ արդեն պարզ է թե ում են ուղարկում իրենք՝ իրենց ծանոթներին, բարեկամներին։ Խոսքս հղում եմ բոլոր բոլոր իմ ընկերներին ովքեր ևս մասնակցել են պատերազմին վիրավորում ստացել, եկեք միասին ոտքի կանգնենք և պայքարենք էս պիղծ մարդկանց դեմ՝ ովքեր մեր նման կռված զինվոր տղերքի մեջ էլ են դնում տարբերություն և պարզ ասում, որ իրենք են որոշում թե ում ուղարկեն: