00:00:00

6 ամիս ապօրինի կալանավորված Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը լինելու է նոյեմբերի 17-ին՝ գրավոր ընթացակարգով. Բենիկ Գալստյան

19:03, 11 նոյեմբեր 2022 Բլոգ

Այսօր ստացանք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի որոշումը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Համաձայն այդ որոշման՝ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգելու դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշման դեմ ներկայացված մեր բողոքի վերաբերյալ վարույթն իրականացվելու է գրավոր ընթացակարգով, դատական ակտը կայացվելու է նոյեմբերի 17-ին։

Խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ դատավոր Հովհաննիսյանը մերժել է բողոքի քննարկումը բանավոր ընթացակարգով անցակցնելու մեր միջնորդությունը՝ այդ կերպ զրկելով Գերասիմ Վարդանյանին հրապարակային դատական նիստի ընթացքում իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունից։

Այնուամենայնիվ հուսով եմ, որ դատավոր Հովհաննիսյանը կունենա բավականաչափ վճռականություն և ազատ կարձակի արդեն 6 ամիս ապօրինի կալանավորված Գերասիմ Վարդանյանին»,-գրել է նա։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր