00:00:00

ՀՀ իշխանության «խաղաղության օրակարգը» վաղուց սպառվել է, Ադրբեջանի նախագահը Հայաստանի հետ գործընթացը մտցնում է փակուղի. Տիգրան Աբրահամյան

20:12, 08 նոյեմբեր 2022 Բլոգ

Ադրբեջանի նախագահը բավականին կոշտ ելույթ է ունեցել, որով, ըստ էության, Հայաստանի հետ գործընթացը մտցնում է փակուղի։ Այս մասին ֆեյսբոիքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Շանտաժ, ուժի կիրառման սպառնալիք և ցանկացած գնով իր ռազմավարական նպատակներին հասնելու չհիմնավորված հավակնություններ։

Թվում է թե Ալիևն այս մասին հաճախ է խոսում, սակայն սա այն դեպքերից է, երբ խոսքում հստակ երևում է պահանջները, ակնկալիքները ու դրան հասնելու քայլերի հաջորդականությունը։

ՀՀ իշխանության «խաղաղության օրակարգը» վաղուց սպառվել է, հասարակությանը տված խոստումը տապալված, իսկ իշխանության ղեկին գտնվողները երկրի գլխին կախված նոր վտանգները չեզոքացնելու և իրադրությանը համահունչ գործելու որևէ լուրջ, առարկայական քայլ չեն ձեռնարկում։

Նոր փորձություններին Հայաստանը դիմավորում է պարտվածների խմբակով, համատարած անտարբերության և հասարակությանը մոլորեցնելու, ստելու իշխանական քարոզչությամբ»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր