Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել կառավարական առանձնատան մոտ։
Մեր տեղեկություններով, մի երիտասարդ, գալով առանձնատան մոտ, գոռացել է՝ «Նիկոլը տունս քանդեց», ապա ինքնահրկիզվել է։ Մեր տեղեկություններով երիտասարդը 30 տարեկան է։
Որոշ ժամանակ անց դեպքի վայր է ժամանել շտապ օգնության մեքենան և երիտասարդին տեղափոխել Այրվածքաբանության կենտրոն։
Այս պահին տարածքում ոստիկաններ են ծառայություն իրականացնում: