00:00:00

Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է սոցցանցերում հերթական խաբեության մասին

17:09, 06 նոյեմբեր 2022 Բլոգ

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է սոցցանցերում հերթական խաբեության մասին։ Մասնավորապես, սոցցանցերում ՀՀ նախագահի անունից կեղծ հղում է տարածվում։

Տեղեկությունը Մարտիրոսյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում ։

«Տեղեկացնեմ, որ նախագահի անունից, սոցնախարարության (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ընտանիքում յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար տրվող գումար) տրամադրելու կեղծ հղում է տարածվում։ Եթե մարդ ուշադիր լինի, կտեսնի, որ հղումն անկապ է։ Բայց դե մարդիկ ուշադիր չեն»,-գրել է նա։

Նա հավելել է, որ կեղծ հղման կառուցվածքից կարող է ենթադրել, որ դա նույն մարդկանց ձեռքի գործն է, որոնք «list. am»-ի միջոցով մարդկանց քարտերից գումար են գողանում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր