00:00:00

Ադրբեջան-Իրան հնարավոր պատերազմի դեպքում Թուրքիան պետք է զորամիավորումներ տեղափոխի Ադրբեջան․ Դանիելյան

20:42, 03 նոյեմբեր 2022 Բլոգ

Ադրբեջան-Իրան հնարավոր պատերազմի դեպքում Թուրքիան պետք է զորամիավորումներ տեղափոխի Արբեջան ու հարցն այն է, թե դա ինչպես է անելու: Մեղրիով ճողքել չի կարողանա, Իրանը այդ ճանապարհը կարող է փակել նշանառության տակ,- գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Որքան հասկանում եմ, ամենաօպտիմալ ու իրենց համար անվտանգ ճանապարհը Նախիջևանից դեպի Ջերմուկ գնացողն է, որտեղից կարող է ճեղքում իրականացվել: Սա  կարելի է համարել Ջերմուկի վրա սեպտեմբերի 13-ին կատարված հարձակման պատճառը:

Հիմա, արդյոք այդ հատվածում համապատասխան պաշտպանական աշխատանքներ կատարվում են, թե՝ ոչ: Եթե ԱԺ ևկառավարության երկու ամսվա պարգևավճարներն այդ նպատակով օգտագործվեն, կարելի է լուրջ շինարարական աշխատանքներ կատարել։

Հ.Գ. Չհարցնեք, թե ինչու եմ սա հրապարակայնորեն գրում: Նախ, խողովակներ չկան սա ոչ հրապարակային կերպով ասելու համար, հետո՝ ո՞ւմ ասես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Դանիելյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր