00:00:00

Նիկոլի գլխին կրկին դիվանագիտորեն և քաղաքականապես բամփել են․ Զաքարյան

10:23, 01 նոյեմբեր 2022 Բլոգ

ՀՀԿ գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
Համատեղ հայտարարության Սոչիում ընդունված տեքստով կարելի է ասել, որ Նիկոլի գլխին կրկին դիվանագիտորեն և քաղաքականապես բամփել են:
Նիկոլի հերթական «նվաճումն» այն է, որ հայտարարությունից դուրս են թողել Լեռնային Ղարաբաղ անվանումը: ՌԴ խաղաղարար առաքելության տեղակայման վայրը նշել են անորոշ` անհասցե բացազատման գոտում:
Եթե նույնիսկ խաղաղարար առաքելության տեղակայման վայրի Լեռնային Ղարաբաղ անվանումը չի կարողացել ներառել տեքստում, էլ ի՞նչ եք ուզում այդ անընդհատ ստորացվող բանակցողից:
Ոչ մի բառ ՀՀ սուվերեն տարածքների դեօկուպացիայի կամ գերիների վերադարձի մասին, էլ չեմ ասում ինքնորոշման իրավունքի մասին: Ոչ մի խոսք կոմունիկացիաների նկատմամբ սուվերեն վերահսկողության մասին:
Հիմա արդեն կարելի է ենթադրել, թե ինչպիսի «խաղաղության պայմանագիր» է պատրաստվում կնքել քաղաքական չարիքի մարմնավորումը:
Տեքստում տեղ գտած մնացած ձևակերպումները ֆորմալ մտքեր են:
Ինքնասիրություն ունեցող մարդիկ, վստահ եմ ամոթ և անարգանք են զգում Նիկոլի նման «ներկայացուցիչ» ունենալու համար:
Ոչ մի քաղաքական, դիվանագիտական, անվտանգային հենարան չի թողել այս խեղճ ու կրակ, տանջված ժողովրդի վաղվա օրվա համար: Ամեն բան մսխել է մինչև վերջին հնարավորությունը` պատրաստ լինելով խմել բազմաչարչար ժողովրդի արյան վերջին կաթիլը:
Կարող ենք արձանագրել, որ Սոչիում ևս կես քայլ է արել դեպի հաջորդ կապիտուլյացիա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր