00:00:00

Արցախում մետաղամշակման արտադրամաս կբացվի

23:46, 29 հոկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության կառավարության հետ համատեղ՝ «Ջենեսիս Արմենիա» գիտավերլուծական կենտրոն-հիմնադրամի և Ռուսաստանի Դաշնությունում գործող «Էկոպրոֆ» ընկերության նախաձեռնությամբ Արցախում գերժամանակակից խառատային և գործիքաշինական հաստոցներով հագեցած մետաղամշակման, վերանորոգման և ուսումնական արտադրամաս կհիմնադրվի:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱՀ կառավարությունում տեղի է ունեցել արտադրամասի  նախագծի շնորհանդեսը, որից հետո Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի և «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանի միջև  համագործակցության հուշագիր է ստորագրվել:
 
«Շուրջ  200 միլիոն դրամի գումարի չափով կներդրվեն արդիական հաստոցներ: Բնականաբար կկազմակերպվեն նաև վերապատրոստումներ՝ և առաջին փուլլում, և շարունակաբար:  Արցախի կառավարության կողմից կտրամադրվեն անհրաժեշտ ենթակառուցվածքը, շենքը՝ համապատասխան պայմաններով: Այն նպատակ ունի աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացնել  տեխնիկական և արհեստագործական մասնագիտությունների և հատկապես խառատային հաստոցագործության գործիքաշինության հանդեպ»,-ասել է Արտակ Բեգլարյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս ներդրումը երկարաժամկետ մեծ նախագծի հիմք է հանդիսանալու:
 
Պետնախարարի խոսքով՝ «Ջենեսիս Արմենիա»-ն և «էկոպրոֆ»-ը լուրջ օրինակ են ծառայում, որ Արցախում հնարավոր է նման՝  և բիզնես, և բարեգերծական, ինչպես նաև հայրենասիրական ներդրում կատարելով, նաև բիզնես շահույթ ունենալ ու բավականին լուրջ ռազմավարական, սոցիալական, կրթական նշանակության արդյունք ապահովվել:
 
«Ջենեսիս Արմենիա»-ի տնօրեն Աբրահամ Գասպարյանի հավաստմամբ՝ ուղեղային կենտրոն-հիմնադրամն աշխարհում ունենալով շուրջ 3000 գերպրոֆեսիոնալ հայրենակիցների ներուժ, պատրաստ է  այն ճիշտ գործածել, որպեսզի  Արցախում կերտվի հայկական պետության այն մոդելը, որը  շատ բաղձալի է:
 
«Հետպատերազմյան Արցախի տեխնոլոգիական և տեխնիկական ամենամեծ ներդրումն է սա, որն օր առաջ պետք է իրականացնել,  անկախ ամեն ինչից: Այս նախագծում ամենաառաջինը, որ ուղենշային ու առաջնորդող է և միաժամանակ ընկած է մեր գործունեության հիմքում, կրթությունն է: Մենք պիտի կրթվենք, ընդ որում՝ ոչ միայն ժամանակակից, այլ նաև՝ գերժամանակակից մեթոդներով»,-ասաց Աբրահամյանը:
 
Ինչպես ներկայացվեց նախագծի շնորհանդեսին՝ մետաղի մշակման արտադրամասի կամ տեխնոպարկի շահագործմաբ լուծվելու են կարևոր խնդիրներ տարբեր բնագավառներում: Մասնավորապես՝ կիրականացվեն գյուղտեխնիկայի և մեքենաշինական սարքավորումների նորոգում, տրանսպորտային միջոցների մետաղական մասերի մշակում, ինչպես նաև ցանկացած կարծրության մետաղի վերամշակում և այլն :
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր