00:00:00

Մխիթար Գալեյանի մոր պատասխանը՝ Աննա Հակոբյանին

00:29, 29 հոկտեմբեր 2022 Բլոգ

44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանի ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Աննա Հակոբյանին: 

Գալեյանը, մասնավորապես, գրել է.

Մոռանալ, որ երբևէ ունեցել ենք զավակներ, մոռանալ հազարավոր լույս տղերիքին ու ապրել այնպես, ասես ոչինչ էլ չի եղել, մոռանալ, որ լույս աշխարհ ես բերել զավակ, ում դուք տարաք կանխամտածված մահվան։

Ներեցեք, բայց դուք ադեկվա՞տ եք թե ինչ-որ դեղի ազդեցության տակ եք «առաջին տիկին կոչված», ինչ եք բարբաջում, ծնողը մոռանա, որ անգամ հրաժեշտ չկարողացավ տալ իր զավակին, ծնողը մոռանա, թե ոնց են խոշտանգել իր զավակին, չէ, դու քարից ես, դու իրո՞ք մսից ես, քո երակներում իրո՞ ք հայի արյուն է հոսում։ Դու տար քո չորսին էլ դիր հողը ու մոռացի մեռելներիդ, շարունակի ապրել։ Հերիք ա մեր նյարդերի հետ խաղաս, հերիք ա ճառեր գրես։ Քո գրածի տողատակերում միայն մի բան կա, սպասվում է ավելի վատ իրադարձություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր