00:00:00

«Միջանցքը» տվել է Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին, բայց դրա մեղքը բարդում է Ռուսաստանի վրա. Ղազինյան

14:06, 26 հոկտեմբեր 2022 Բլոգ

«Միջանցքը» տվել է նիկոլ փաշինյանը նոյեմբերի 9-ին, բայց դրա մեղքը բարդում է Ռուսաստանի վրա։ Կարող ե՞ք նշել որևէ միջազգային փաստաթուղթ, որով կհաստատվի, որ Ռուսաստանին միջանցք է պետք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

«Եթե մոռանանք «հավաստի աղբյուրի» մտավարժանքները, ապա այդպիսի փաստաթուղթ կամ արժանահավատ աղբյուր չկա. Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ բոլոր ճանապարհները գտնվելու են դրանց տարածքով անցնող պետությունների ինքնիշխան հսկողության ներքո:

Իսկ որտեղից ե՞ն ծագել միջանցքի վերաբերյալ քննարկումները. թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների ու պնդումների տիրույթում, իսկ դրա համար իրավական հիմք է հանդիսացել նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որով Հայաստանը համաձայնվել է երաշխավորել ադրբեջանի արևմտյան շրջանների և նախիջևանի միջև մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների «ԱՆԽՈՉԸՆԴՈՏ» շարժը:

«Անխոչընդոտ» բառի առկայությունը ճանապարհը դարձնում է միջանցք, որի վրա Հայաստանը պարտավորվել է չհարուցել որևէ խնդիր. մաքսային ձևակերպումներ, սահմանային ստուգումներ, չգանձել ճանապարհից օգտվելու որևէ տրանզիտային վճար և այլ բնույթի հսկողական գործառույթներ:

Փաստորեն, Հայաստանի տարածքով միջանցք տրամադրելու համաձայնությունը նիկոլ փաշինյանը տվել է դեռևս 2020թ նոյեմբերի 9-ին, իսկ հիմա՝ հասկանալով դրա կործանարար ու դավաճանական բնույթը, փորձում է «միջանցքի» աբողջ մեղքը բարդել Ռուսաստանի վրա՝ գեներացնելով հակառուսական տրամադրություններ և տարածաշրջանում ստեղծելով պայթյունավտանգ իրավիճակ:

Ռուսաստանը, հասկանալով այդ միջանցքի վտանգավորությունը, հաստատել է իր ԱԴԾ (ФСБ) վերահսկողությունը՝ մեղմելով «անխոչընդոտ» բառի կործանարար հետևանքները:

Հետևությունները թողնում եմ մեր գիտակից ու մտածելու ունակ քաղաքացիներին . . .»,- գրել է Ղազինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր