00:00:00

Գերմանիայում էկո ակտիվիստները հարձակվել են Մոնեի՝ 110 մլն դոլարով վաճառված կտավի վրա (տեսանյութ)

00:01, 24 հոկտեմբեր 2022 Ժամանց

Գերմանիայի Պոտսդամի Բարբերինի թանգարանում երկու ակտիվիստ կարտոֆիլի պյուրե են լցրել Կլոդ Մոնեի Les Meules կտավին, ապա իրենց սոսնձել  հատակին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, «Վերջին սերունդ» ակտիվիստական խմբի երկու անդամ այսկերպ փորձել են հանրության ուշադրությունը գրավել կլիմայական փոփոխությունների խնդրին: Այս նպատակով նրանք ընտրել են Մոնեի՝ 2019-ին 110 մլն դոլարով աճուրդում վաճառված կտավը:

Առայժմ պարզ չէ՝ Մոնեի կտավը վնասվե՞լ է, թե՞ այն պաշտպանված է ապակե պատյանով։

   

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր